Հավատում եմ միայն «Ռեալին», այլ ոչ թե «Բարսելոնային». Մարսելո
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն կարծում է, որ կատալոնյան «Բարսելոնայից» չեմպիոնության համար պայքարում լավություն սպասել պետք չէ: Այս մասին տեղեկացնում է իսպանական մամուլը:
Իսպանիայի առաջնության վերջին տուրում «կապտանռնագույննները» սեփական դաշտում կհյուրընկալեն «Ատլետիկոյին»: Շատերին հետաքրքրում է, թե արդյոք կատալոնացիները կզիջեն մադրիդյան թիմին, եթե կորցնեն չեմպիոնության հնարավորությունը:
«Ես հավատում եմ միայն «Ռեալին» և ոչ մի այլ ակումբի: Պարզապես պետք է կատարել մեր աշխատանքը և հետևել իրադարձությունների զարգացմանը: Մեզ պետք է հաղթել մեր խաղերը»,- նշել է Մարսելոն:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ