«Քառյակը» կամփոփի «կուտակայինի» վերաբերյալ իր առաջարկները և կներկայացնի կառավարությանը
Քաղաքական
Ազգային ժողովի ոչ իշխանական «քառյակը» մայիսի 6-ին կամփոփի առաջարկները կուտակային կենսաթոշակների մասին օրենքի վերաբերյալ և կներկայացնի կառավարությանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: «Յուրաքանչյուր խմբակցությունն իր առաջարկներն ունի օրենքի հետ կապված, մենք նախատեսում ենք ամփոփել դրանք: Բնականաբար, առաջնայինն այն է, որ պարտադիր բաղադրիչը չպետք է գործի և քանի առաջարկներ էլ լինեն, մենք կամփոփենք և կներկայացնենք կառավարությանը»,- ասաց Զոհրաբյանը:
Եթե կառավարության համար ընդունելի չլինեն «քառյակի» առաջարկները, ապա ոչ իշխանական ուժերը կնախաձեռնեն իրենց հետագա քայլերը, այդ թվում նաև 44 ստորագրությամբ ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի «քառյակի» հեղինակած նախագիծը քննարկելու համար:
Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց նաև, որ իրենց առաջարկները կառավարությանը հավանաբար հենց մայիսի 6-ին էլ կներկայացնեն, երբ վերջնական քննարկումների արդյունքում դրանք ամփոփված կլինեն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու