Կիևի իշխանություններն առաջարկել են համաուկրաինական հարցումն անցկացնել նախագահական ընտրությունների օրը
ԱՐԽԻՎ
Ուկրաինայի կառավարության կողմից պատրաստված «2014 թվականի մայիսի 25-ին համաուկրաինական կոնսուլտատիվ հարցում անցկացնելու մասին» օրինագիծը մայիսի 6-ին հրապարակվել է Գերագույն ռադայի կայքում: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Օրինագծին կից բացատրագրի համաձայն՝ այն մշակվել է մայիսի 25-ին Ուկրաինայի նախագահի արտահերթ ընտրությունների հետ միաժամանակ համաուկրաինական կոնսուլտատիվ հարցման անցկացումն ապահովելու նպատակով: Հարցմանը ներկայացվող հարցերը սահմանվում են Ուկրաինայի Գերագույն ռադայի որոշմամբ:
Օրինագծում նշված է, որ «համաուկրաինական հանրային հարցումն ունի խորհրդակցական բնույթ, իսկ հարցման մասնակիցների մեծամասնության կարծիքը, որոնք մասնակցել են ներկայացված հարցի քվեարկությանը, քննարկվում և նկատի է առնվում պետական իշխանության այն մարմինների կողմից որոշումներ կայացնելիս, որոնց այն վերաբերում և որոնց լիազորություններին վերագրվում է»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)