Coca-Cola-ն կազատվի վտանգավոր բաղադրիչից
Այլ
Coca-Cola ընկերությունը մտադիր է իր բոլոր ըմպելիքների բաղադրությունից հանել այն բաղադրիչներից մեկը, որը հարուցում է սպառողների անհանգստությունը, տեղեկացնում է BBC News-ը:
Խոսքը վերաբերում է բրոմավորված ձեթին, որն օգտագործվում է որպես համի կայունարար, սակայն նաև կիրառվում է բոցավառումից նյութերի պաշտպանության համար:
Ընկերության ներկայացուցիչ Ջոշ Գոլդը նշում է, որ ըմպելիքների բաղադրությունից նշված բաղադրիչը հանելու որոշումը թելադրված չի եղել անվտանգության նկատառումներով, քանի որ Coca-Cola-ի քիմիական բաղադրիչները հավանության են արժանացել միջազգային մակարդակում:
Ընկերության որոշումը պայմանավորված է հասարակայնության կողմից սաստկացող ճնշմամբ եւ անհանգստությամբ: Բրոմավորված ձեթի բացառման հանրագիրն ստորագրել է մի քանի հազար մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու