Լրջագույն կասկածներ` լրջության վերաբերյալ
Քաղաքական
Կառավարության ամբողջական կազմն արդեն իսկ հայտնի է. նախագահն ստորագրել է նախարարների նշանակման վերաբերյալ բոլոր հրամանագրերը:
Ամենայն հավանականությամբ, ԱԺ առաջիկա քառօրյային նորակազմ կառավարությունը խորհրդարանին կներկայացնի իր ծրագիրը:
Մինչ ծրագրի ներկայացնելն, արդեն իսկ տարատեսակ են կարծիքները, թե ինչպես կքվեարկեն խորհրդարանական ուժերը: Առավել շատ հնչում են տեսակետներ «Բարգավաճ Հայաստանի» քվեարկության վերաբերյալ, հաշվի առնելով խմբակցության` ԱԺ նախագահին կողմ քվեարկելը:
Լուրեր.com-ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ԲՀԿ դիրքորոշումը հայտնի կդառնա միայն կառավարության ծրագրի ներկայացնելուց հետո:
«Կառավարության ծրագիրը կբերեն, «Բարգավաճ Հայաստանը» կքվեարկի կամ չի քվեարկի և դուք քվեարկությունը կտեսնեք: Ցանկացած մեկնաբանություն և տեսակետ կարող է լինել: Ես շատ հարգում եմ իմ լրագրող գործընկերների և հանրության տեսակետը, բայց այն քաղաքական ուժը, որը հիմա իմպերատիվ կհայտարարի ծրագիրը չտեսած ինչպիսի դիրքորոշում է որդեգրել, դա կլինի ոչ թե քվեարկություն ծրագրի վերաբերյալ, այլ դա կլինի նախապես կանխորոշված քաղաքական դիրքորոշում: Այն քաղաքական ուժը, որը չի տեսել ծրագիրը և հենց հիմա հայտարարում է, որ ինքը քվեարկելու է այս կամ այն կերպ, թույլ տվեք լրջագույն կասկածներ ունենալ տվյալ քաղաքական ուժի լրջության վերաբերյալ»,- ասաց Զոհրաբյանը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու