Խաղավարը մնում է միևնույն անձը
Քաղաքական
Օրեր առաջ, Ազգային ժողովում փակ քվեարկության արդյունքում ԱԺ նախագահ ընտրվեց ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Վերջինս հավաքել էր 101 ձայն: Քվեարկությանը մասնակցել էր 106 պատգամավոր, երկու քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել:
ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» քվեարկությանը չէին մասնակցել:
Այսօր «Առավոտ» օրաթերթը գրել էր, թե արդյո՞ք քառյակի հետ համագործակցությամբ «Ժառանգությունը» չի լեգիտիմացնում ԲՀԿ-ի մուտքն ընդդիմադիր դաշտ:
Լուրեր.com-ն այս մասին զրուցեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանի հետ:
Վերջինս նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն իսկ պատասխանել է, որ կառավարության ծրագրի քվեարկությունից պարզ կլինի, թե որտեղ է սահմանագիծը:
Նշենք, որ ԱԺ նախագահի ընտրությունից հետո, ԲՀԿ-ի մոտեցումը լուրջ հարցեր էր առաջացրել հանրության և լրագրողական շրջանակներում։ Ավելին, Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ կառավարության ծրագրի քվեարկությունը ԲՀԿ-ի համար, «վերջին ստուգողականն է» լինելու:
«Արժե սպասել այդ օրվան, որովհետև «Ժառանգությունն» այդ ժամանակ նոր կարող է համալիր գնահատական տալ:
Մոտ անցյալյում մենք ունեցել ենք հակասություններով լի իրադարձություններ, այդ թվում` Ազգային ժողովի նախագահի ընտրությունները, մի շարք օրենքներին ԲՀԿ-ի վերաբերմունքը: ԲՀԿ-ն մինչև մայիսի վերջ պետք է հստակեցնի իր կեցվածքը, դրանից հետո իհարկե հնարավոր կլինի գնահատական տալ»,- ասաց Սաֆարյանը:
Հարցին Գալուստ Սահակյան - Հովիկ Աբրահամյան պաշտոնների փոփոխություններից ի՞նչ ակնկալենք, Սաֆարյանը նշեց. «Ժողովրդական լեզվով ասած «ռակիրովկա» է եղել, իսկ խաղավարը մնում է միևնույն անձը և նա էլ թելադրելու է, թե ինչ կլինի»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու