ՀՀԿ 15-րդ համագումարի օրը հայտնի է
Քաղաքական
Հայաստանի Հանրապետական կուսակցության 15-րդ համագումարը տեղի կունենա մայիսի 24-ին Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը: Նա տեղեկացրեց, որ կանոնադրության համաձայն' համագումարի ընթացքում տեղի կունենա կուսակցության ղեկավար մարմինների հաշվետվություն և ընտրություն: «Համագումարի ընթացքում կլինի կուսակցության նախագահի և վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը, կլինեն կուսակցության նախագահի և գործադիր մարմնի անդամների ընտրություններ, ինչպես նաև վերստուգիչ հանձնաժողովի ընտրություն»,- ասաց Թադևոսյանը:
Նա տեղեկացրեց, որ կլինեն նաև ներքաղաքական և արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ քննարկումներ և ելույթներ, իսկ համագումարի ժամը դեռևս հստակ չէ: «Ժամի վերաբերյալ տեղեկատվություն մենք կտանք համագումարից 1-2 օր առաջ»,- ասաց նա:
Այս շաբաթ ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստ նախատեսված չէ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու