Արամ MP3-ի տրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը` մարտական (լուսանկարներ)
Այլ
Կոպենհագենում գտնվող «Եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան պատվիրակությունը բարձր տրամադրություն ունի և իրականացնում է վերջին նախապատրաստական աշխատանքները մրցույթի կիսաեզրափակիչ փուլից առաջ: Կոպենհագենից այս մասին «Արմենպրես»-ին հաղորդեց Առաջին ալիքի PR մենեջեր Արուսյակ Զախարյանը:
«Մի քանի ժամից Արամը կմասնակցի մրցույթի ևս մեկ փորձի և արդեն կպատրաստվի մրցույթին ելույթ ունենալուն: Արամ MP3-ի տրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը' մարտական»,- պատմեց նա:
Հայաստանի տարածքում մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը կցուցադրվի մայիսի 6-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում ժամը 23:00-ին: Մեր երկրի պատվիրակ Արամ MP3-ն ելույթ կունենա առաջին համարի ներքո: Այս երեկո առաջին կիսաեզրափակչին 10 տեղի համար կպայքարեն 16 երկրների' Հայաստանի, Լատվիայի, Էստոնիայի, Շվեդիայի, Իսլանդիայի, Ալբանիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Բելգիայի, Մոլդովայի, Սան Ռեմոյի, Պորտուգալիայի, Նիդեռլանդների, Մոնտենեգրոյի, Հունգարիայի ներկայացուցիչները: Առաջին կիսաեզրափակիչին մասնակցող 16 երկրներից 10-ը կընտրվեն ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում' 50/50 հարաբերակցությամբ: Երկրպագուները շարունակում են բարեմաղթանքներով և սատարող կոչերով հեղեղել Արամ MP3-ի ֆեյսբուքյան էջը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու