Հովհաննես Սահակյանը հրաժարվել է ՀՀԿ խմբակցության քարտուղարի պարտականություններից
Քաղաքական
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը հրաժարվել է խմբակցության քարտուղարի պարտականություններից: Այս մասին նա տեղեկացրեց «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում: «Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ ես հրաժարվել եմ խմբակցության քարտուղարի պարտականություններից, քանի որ դժվար կլիներ համատեղել աշխատանքը»,- ասաց Սահակյանը:
Նա հայտնեց, որ մայիսի 7-ին, ժամը 12:00-ին, Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության նիստ է հրավիրված, որի ընթացքում էլ կքննարկվի խմբակցության ղեկավարի և քարտուղարի հարցը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ