Հայաստանի գավաթի եզրափակիչը սպասարկող մարզիչը հայտնի է
Սպորտ
Ինչպես հայտնի է, մայիսի 7-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, տեղի կունենա Հայաստանի գավաթի եզրափակիչ հանդիպումը՝ Կապանի «Գանձասարի» և Երևանի «Փյունիկի» միջև: Հանդիպումը կսպասարկի մրցավարական անձնակազմը՝ Սուրեն Բալիյանի գլխավորությամբ: Մրցավարի առաջին օգնականը կլինի Վանիկ Սիմոնյանը, երկրորդը՝ Ատոմ Սևգուլյանը: Մրցավարի լրացուցիչ օգնականների պարտականությունները կկատարեն Տիգրան Հովսեփյանը և Գևորգ Եղոյանը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան է Էրիկ Արևշատյանը, իսկ տեսուչի պարտականությունները կկատարի Գևորգ Հովհաննիսյանը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու