Արամ Mp3-ին հաջողություն է մաղթել նաև Յուրա Մովսիսյանը
Հասարակություն
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը հաջողություն է մաղթել Եվրատեսիլ մրցույթում Հայաստանի մասնակից Արամ MP3-ին: Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է. «Good luck Aram MP3»:
Հայաստանի տարածքում «Եվրատեսիլ» մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը կցուցադրվի մայիսի 6-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում ժամը 23:00-ին: Մեր երկրի պատվիրակ Արամ MP3-ն ելույթ կունենա առաջին համարի ներքո: Այս երեկո առաջին կիսաեզրափակչին 10 տեղի համարկպայքարեն 16 երկրների' Հայաստանի, Լատվիայի, Էստոնիայի, Շվեդիայի, Իսլանդիայի, Ալբանիայի,Ռուսաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Բելգիայի, Մոլդովայի, Սան Մարինոյի, Պորտուգալիայի,Նիդերլանդների, Մոնտենեգրոյի, Հունգարիայի ներկայացուցիչները: Առաջին կիսաեզրափակիչին մասնակցող 16 երկրներից 10-ը կընտրվ են ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում' 50/50 հարաբերակցությամբ: Երկրպագուները շարունակում են բարեմաղթանքներով և սատարող կոչերով հեղեղել Արամ MP3-ի ֆեյսբուքյան էջը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու