«Շնորհակալություուուուն, Հայաստան». ելույթ ունեցավ Արամ MP3-ին (տեսանյութ)
Այլ
Քիչ առաջ Եվրատեսիլի բեմում էր մեր երկրի պատվիրակ Արամ MP3-ին, ով իր երգն ավարտելուց հետո չմոռացավ հայերենով շնորհակալություն հայտնել:
«Շնորհակալություուուուուոն, Հայաստան»,- ասաց Արամ MP3-ին:
Այս երեկո առաջին կիսաեզրափակչին 10 տեղի համար կպայքարեն 16 երկրների` Հայաստանի, Լատվիայի, Էստոնիայի, Շվեդիայի, Իսլանդիայի, Ալբանիայի,Ռուսաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Բելգիայի, Մոլդովայի, Սան Մարինոյի, Պորտուգալիայի,Նիդերլանդների, Մոնտենեգրոյի, Հունգարիայի ներկայացուցիչները: Առաջին կիսաեզրափակչին մասնակցող 16 երկրից 10-ը կընտրվի ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում` 50/50 հարաբերակցությամբ: Երկրպագուները շարունակում են բարեմաղթանքներով և սատարող կոչերով հեղեղել Արամ MP3-ի ֆեյսբուքյան էջը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու