Արամ MP3-ին եզրափակիչ փուլում է
Այլ
Կոպենհագենում անցկացվող «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Արամ MP3-ին եզրափակիչ փուլում է:
Այս երեկո առաջին կիսաեզրափակչին 10 տեղի համար պայքարեցին 16 երկրների' Հայաստանի, Լատվիայի, Էստոնիայի, Շվեդիայի, Իսլանդիայի, Ալբանիայի,Ռուսաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Բելգիայի, Մոլդովայի, Սան Մարինոյի, Պորտուգալիայի,Նիդերլանդների, Մոնտենեգրոյի, Հունգարիայի ներկայացուցիչները:
Առաջին կիսաեզրափակչին մասնակցող 16 երկրից 10-ը ընտրվեց ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում' 50/50 հարաբերակցությամբ:
Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 10-ին։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ