«Ժողովուրդ». Հրանուշ Հակոբյանն այս ընթացքում Սիրիա չի գնացել. այդպես ավելի անվտանգ է իր համար
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ սփյուռքի նորանշանակ նախարար Հրանուշ Հակոբյանը Սիրիայում կատարվող իրադարձությունների ողջ ընթացքում երբեւէ այնտեղ չի գնացել` իր «աչքով» սիրիահայերի խնդիրներին ծանոթանալու համար: Մեր տեղեկություններով` նախարարը հայտարարել է, որ վտանգավոր է այնտեղ գնալը ու «հեռվից» է միայն տեղեկանում, թե ինչ է կատարվում եւ վերջ: Ըստ նախարարի` այդպես ավելի անվտանգ է իր համար: «Ժողովուրդ»-ը փորձեց սփյուռքի նախարարի մամլո խոսնակ Մամիկոն Խուրշուդյանից պարզել, թե երբ է նախարարը վերջին անգամ եղել Սիրիայում:
«Նախարարը Սիրիայում եղել է 2011 թվականի վերջին եւ Սիրիայում քաղաքացիական պատերազմը սկսելուց հետո, քաղաքական առումով նախարարը արդեն մեխանիկորեն չի գտնվել Սիրիայում, չի մեկնել Սիրիա: Ու դրանից բացի, թե այնտեղի հայ համայնքի եւ այստեղի' ՀՀ պետության կողմից նախարարի այնտեղ լինելը նպատակահարմար չի համարվել, զուտ քաղաքական առումով»,- մեզ հետ զրույցում ասաց մամլո խոսնակը` հաստատելով մեր տեղեկությունը:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու