«Ժողովուրդ». Աժ հերթական նիստին կառավարությունը ներկայացնելու է իր ծրագիրը
Հայկական Մամուլ
Մայիսի 19-ին կայանալիք Աժ հերթական նիստի ժամանակ, ՀՀ նոր կառավարությունը` վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, ներկայացնելու է իր ծրագիրը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այն հիմնականում կազմվել է նախկին ծրագրի հենքի վրա ու, կարելի է ասել, նոր ծրագրում ընդամենը կոսմետիկ փոփոխություններ են կատարվել: Մեզ հասած տեղեկություններով` ՀՀ նորանշանակ վարչապետը կառավարության ծրագիրը ներկայացնելու է այնպես, որ այն ի սկզբանե ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի կողմից հաստատված լավ ծրագիր է, որը պետք է իրագործել:
Իսկ «հրաշալի քառյակ»-ի ներկայացուցիչները նշում են, որ մինչեւ կառավարությունը չներկայացնի ծրագիրը, եւ իրենք անձամբ չտեսնեն, թե ինչ փոփոխություններ են կատարվել, վաղ է խոսել իրենց դիրքորոշման մասին: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ճիշտ է, որ կառավարության ծրագրի փոփոխությունները ընդամենը «կոսմետիկ» բնույթի են, Կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանն ասաց. «Երբ կներկայացնենք, երբ կլինի ծրագիրն՝ այդ ժամանակ էլ պարզ կլինի»:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու