«Հրապարակ». Վահրամ Բաղդասարյանի՝ ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար դառնալու հարցը դժգոհություններ է առաջացրել ՀՀԿ-ի ներսում
Հայկական Մամուլ
Վահրամ Բաղդասարյանի՝ ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար դառնալու հարցը դժգոհություններ է առաջացրել ՀՀԿ-ի ներսում. բոլորը զարմացած են՝ բայց ինչո՞ւ ինքը. այդ պոստի համար պայքարելիս է եղել Խոսրով Հարությունյանը, իսկ ջահելների թևը «բրթել» է Կարեն Ավագյանին: Նախորդ օրը Գալուստ Գրիգորիչը հարկ է համարել արձանագրել, որ իր հետ Սերժ Ազատիչը խոսել է, ու խնդիրը լուծված է: Գրում է «Հրապարակ»-ը:
Դժգոհության մյուս պատճառն էլ այն է, որ Վահրամ Բաղդասարյանը համարվում է Աղվան Հովսեփյանի ամենամտերիմ մարդը, և շատերը չեն հասկանում, թե վերջինս ինչպես է աշխատելու Դավիթ Հարությունյանի հետ:
Հիշեցնենք, որ Բաղդասարյանը ժամանակներ առաջ սուր կոնֆլիկտ ունեցավ ԱԺ-ում նախագահի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանի հետ, ով ընտրվել է այն տարածքից, որտեղ նաև Բաղդասարյանն էր առաջադրվել: Մինչ Բաղդասարյանը «կմտնի ֆորմի մեջ, ֆրակցիայում հարցերը կլուծի աչքի սուրմա թռցնող խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը»,- ասում են ՀՀԿ-ում:
Շարունակությունը՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու