Լավ ժամանակները շուտով կվերադառնան. Գիգզի հրաժեշտը` «Օլդ Տրաֆորդին» (տեսանյութ)
Սպորտ
Ռայան Գիգզն Անգլիայի առաջնության շրջանակներում «Հալի» նկատմամբ հաղթանակից հետո հրաժեշտ է տվել «Օլդ Տրաֆորդին»՝ իր խոսքն ուղղելով երկրպագուներին:
«Պարզապես բոլոր ֆուտբոլիստների և թիմի անձնակազմի անունից ցանկանում եմ ասել շնորհակալություն այս տարի ձեր աջակցության համար: Հատուկ շնորհակալություն Վիդիչին, նա լքում է մեզ, նրան հաջողություն առաջիկա տարիներին: Շարունակեք մեզ երկրպագել: Մենք երբեք տեղում չենք կանգնում, միշտ երիտասարդ ֆուտբոլիստներին հնարավորություն ենք տալիս: Երբեմն մեզ չի հաջողվում հաղթանակ տոնել, սակայն միշտ դաշտում ներդնում ենք մեր առավելագույն ուժերը, այնպես որ շարունակեք մեզ աջակցել և լավ ժամանակները շուտով կվերադառնան»,- նշել է Գիգզը:
Հիշեցնենք, որ Գիգզը հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին, իսկ Նեմանյա Վիդիչը կարիերան հաջորդ մրցաշրջանից կանցկացնի «Ինտերում»: Վիդիչը հայտարարել է, որ իր սիրտը միշտ կլինի «Մանչեսթեր Յունայթեդում»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու