Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի եզրափակիչների մրցավարները հայտնի են
Սպորտ
ՈւԵՖԱ-ն որոշել է այն մրցավարի անունը, ով կսպասարկի Չեմպոինների լիգայի եզրափակիչ «Ռեալ» - «Ատլետիկո» հանդիպումը:
Ինչպես տեղեկացնում է պաշտոնական կայքը, հանդիպումը վստահված է հոլանդացի մրցավարների բրիգադին` Բյորն Կեյպերսի գլխավորությամբ:
Իր կարիերայի ընթացքում 41-ամյա մրցավարը երեք անգամ հադիպել է «Ատլետիկոյին» և «Ռեալին», սակայն նրանցից ոչ մեկը հաղթանակ չի տոնել:
Նշենք, որ Եվրոպայի Լիգայի եզրափակիչ «Սևիլիա» - «Բենֆիկա» հանդիպումը կսպասարկի գերմանացի Ֆելիքս Բրիխը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ