Էկոնոմիկայի նախարարությունը կճանաչվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համագործակցության լիազոր մարմին
Քաղաքական
ՀՀ կառավարությունը Էկոնոմիկայի նախարարությանը կճանաչի որպես Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համագործակցություն իրականացնող պետական կառավարման լիազոր մարմին: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության մայիսի 8-ի նսիտի օրակարգում: «Որոշման ընդունումը միտված է ՀՀ-ի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համագործակցության կանոնակարգմանը, այդ թվում' «Արդյունաբերական սուբսիդիաների տրամադրման միասնական կանոնների մասին» համաձայնագրով նախատեսված պահանջների կատարմանը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Ակնկալվում է, որ որոշումը կնպաստի նաև Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին ՀՀ անդամակցության գործընթացի և համագործակցության բնականոն գործունեության ապահովման միջոցով' ՄՄ անդամ երկրների արդյունաբերական ինտեգրացիայի զարգացմանը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ