Պուտինը ոչ պաշտոնական հանդիպում կանցկացնի ԱՊՀ-ի մի քանի երկրների ղեկավարների հետ
Արտաքին Քաղաքական
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 8-ին ոչ պաշտոնական հանդիպում կանցկացնի ԱՊՀ-ի մի քանի երկրների ղեկավարների հետ: Այդ մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ղեկավարները: «Միջոցառման շրջանակներում ծրագրված է երկրների ղեկավարների ներկայությունը Ռուսաստանի Դաշնության զինուժերի կառավարման վարժանքին»,-նշել են մամուլի ծառայությունում:
Նախատեսված են նաև Պուտինի երկկողմ զրույցները հանդիպմանը մասնակցող պետությունների մի շարք ղեկավարների հետ: «Նախևառաջ կքննարկվեն այդ երկրների հետ երկկողմ հարաբերությունների հարցերը և հավաքական անվտանգության խնդիրները»,-նշել է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Սակայն կարելի է վստահորեն ասել, որ ղեկավարները, անտարակույս, կքննարկեն ուկրաինական թեմատիկան»,-հավելել է Պեսկովը:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)