Կովալենկո Շահգալդյանին կփոխարինի Արամ Հարությունյանը
Քաղաքական
Հայաստանի կառավարությունն առաջիկա նիստում որոշում կկայացնի Կովալենկո Շահգալդյանին Կոտայքի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն ազատելու վերաբերյալ: Միաժամանակ, ընդունվելիք մեկ այլ որոշմամբ՝ Կոտայքի նոր մարզպետ կնշանակվի ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը: Նշված որոշումների նախագծերն ընդգրկված են ՀՀ կառավարության մայիսի 8-ի նիստի օրակարգում:
Կովալենկո Շահգալդյանը Կոտայքի մարզը ղեկավարում էր 2001 թվականից: Արամ Հարությունյանը ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր երկար տարիներ: Վերջերս նրան այդ պաշտոնում փոխարինեց Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ