Եկեղեցիներում կմատուցվի պատարագ Երկրապահների օրվա առթիվ
Հայաստան
Երկրապահների օրվա առթիվ մայիսի 8-ին՝ ժամը 11.00-ին, Ն.Ս.Օ. Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Արարատյան հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ: Ինչպես տեղեկացրին Արարատյան հայրապետական թեմի մամլո դիվանից, հավարտ Ս. Պատարագի կկատարվի հոգեհանգստյան կարգ զոհված ազատամարտիկների հիշատակին:
Ազգային տոնացույցում մայիսի 8-ն արդեն քսան տարի մեր երկրում նշվում է առանձնահատուկ շուքով ու հանդիսավորությամբ։ ԵԿՄ հիմնադրման քսանամյակի օրը երկրապահները եւս մի շարք միջոցառումներ են ծրագրում:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից