Կոնստանտին Օրբելյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան
Հասարակություն
Կյանքի 86-րդ տարում վախճանված ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի աճյունն ապրիլի 10-ի կեսօրին կտեղափոխվի Հայաստան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի կոմպոզիտորների միությունից, ԱՄՆ-ում մայիսի 6-ին տեղի է ունեցել անվանի գործչի հոգեհանգստի արարողությունը: «Երկրպագուները և Օրբելյանի գործը գնահատողները հնա րավորություն կունենան վերջին անգամ հրաժեշտ տալ ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստին մայիսի 11-ին` ժամը 11-ից 14-ը` «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Կոնստանտին Օրբելյանին կհուղարկավորեն Պանթեոնում»,- տեղեկացրին Կոմպոզիտորների միությունից:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ