«Ժողովուրդ». Գորիսում կկայանան քաղաքապետի ընտրություններ
Հայկական Մամուլ
Հունիսի 8-ին Գորիսում կկայանան քաղաքապետի ընտրություններ: Գորիսեցիները վստահ են, որ այս ընտրությունները լարված են անցնելու, քանի որ թեկնածուներից մեկին` «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի Գորիսի մասնաճյուղի տնօրեն Վաչագան Ադունցին հովանավորում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը, իսկ մյուսին' «Գորիսի Գամմա» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն Տիգրան Կարապետյանին` Սյունիքի գործող մարզպետ Վահե Հակոբյանը: Վերջինս, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Խնդրում եմ քաղաքական ենթատեքստ մի տվեք այս հարցին:
Մենք ընկերներ ենք եւ ես հպարտանում եմ իրենով»: Նրա խոսքով՝ այս պահին առաջադրված թեկնածուների միջեւ լարվածություն չկա, բայցեւ. «Պատրաստ ենք ցանկացած զարգացումների»: Իսկ ներկայիս քաղաքապետ, 14 տարի շարունակ պաշտոնավարած ՀՀԿ-ական Նելսոն Ոսկանյանը չի առաջադրվելու:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու