Նորայր Հախոյանը 1-2 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոնին «Ընդդիմությունը ունակ չեղավ գնահատելու սեփական քաղաքական դերակատարման կարևորությունը». Խոսրով Հարությունյան Ադրբեջանցու կողմից վիրավորված Անի Ավետիսյանը նոր առողջական խնդիրներ ունի, նաև բնակարանի հարցն է չլուծված Փարիզում զանգվածային ցույցի սպասումով զրահամեքենաներ են տեղակայվել Երևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Օմսկում Ընտրություններից 1 օր առաջ Մարտունիում բերման են ենթարկել համայնքի ղեկավարի թեկնածուին Կասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը Սուրեն Աղաջանյանը պարտվեց ԱԱ-ի 1/8 եզրափակչում Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ Ալիևին Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամ ԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչին 

«Ժողովուրդ». «ՀՀԿ խմբակցության նորընտիր ղեկավարը, այսպես ասած, այնքան էլ ՀՀԿ-ական չէ»

Հայկական Մամուլ

Եվ այսպես` ԱԺ ամենամեծ` թվով 70 պատգամավոր ունեցող ԱԺ Հանրապետական խմբակցության նոր ղեկավարը Վահրամ Բաղդասարյանն է: Այս ընտրությունը բավականին ուշագրավ է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարոն Բաղդասարյանն, ըստ էության, երբեք աչքի չի ընկել կուսակցական մտածողության դրսեւորմամբ եւ ոչ միայն հանրության, այլեւ հենց խորհրդարանի ներսում առանձնապես չի ընկալվել որպես վառ արտահայտված ՀՀԿ-ական գործիչ:

Ավելին` պարոն Բաղդասարյանը ՀՀԿ-ի շարքերն է ընդգրկվել ընդամենը երեք տարի առաջ` 2011թ-ին,այն էլ` որպեսզի այդպիսով 2012-ի ԱԺ ընտրություններում պատգամավորական մանդատ ձեռք բերելու հնարավորություն ստանա:

Վահրամ Բաղդասարյանի քաղաքական կենսագրության առավել հիշարժան փուլը կապված է ներկայումս ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանի հետ 2006թ. «Միավորում հանուն Հայաստանի» անվանումով նոր քաղաքական ուժ ստեղծելու չստացված փորձի հետ: Իսկ մինչ այդ Բաղդասարյանը անկուսակցական էր: Չստացված կուսակցաշինությունից հետո նա տարիներ շարունակ քաղաքականությունից օտարված էր, եւ միայն վերջին խորհրդարանական ընտրություններից առաջ, երբ ՀՀԿ համամասնական ցուցակը լցվեց տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող բազմաթիվ վարկաբեկված գործիչներով եւ ճամբարափոխ երիտկարիերիստներով, այդ ցուցակում տեղ բացվեց նաեւ Բաղդասարյանի համար: Թեեւ Վահրամ Բաղդասարյանի դեպքում չի կարելի խոսել ոչ ճամբարափոխության, ոչ էլ վարկաբեկված լինելու մասին: Պարզապես ՀՀԿ խմբակցության նորընտիր ղեկավարը, այսպես ասած, այնքան էլ ՀՀԿ-ական չէ:

Եվ ամենեւին պատահական չէր, որ նրա ընտրությունը ՀՀԿ խմբակցության ներսում հարուցեց բազմաթիվ հնաբնակ ՀՀԿ-ականների դժգոհությունը, որոնք երեկ մեզ հետ զրույցներում չէին թաքցնում իրենց զարմանքն ու հիասթափությունը:

Բաղդասարյանի ընտրությունը զարմացրել էր նաեւ Աժ մնացած քաղաքական ուժերի ներկայացուցիչներին: Թե ինչու ՀՀԿ ղեկավարությունը նման ընտրություն արեց, այս հարցի հետ կապված երեկ հնչում էին ամենատարբեր բացատրություններ' սկսած Բաղդասարյանի' ներկա եւ նախկին տարբեր պաշտոնյաների (Աղվան Հովսեփյան) հետ ունեցած կապերի մատնանշումից, ավարտած կոնկրետ Աժ նախագահ Գալուստ Սահակյանի ցանկությամբ:

Իրականում, սակայն, պատճառն այն է, որ ՀՀԿ խմբակցությունում պարզապես համապատասխան թեկնածուներ չկային: Հովիկ Աբրահամյանի' վարչապետ, իսկ Դավիթ Հարությունյանի' նախարար նշանակվելուց հետո,ՀՀԿ-ականները դժվարությամբ կարողացան «լցնել» առաջացած վակուումը: Փաստորեն' 70 պատգամավոր ունեցող խմբակցությունից ընդամենը երկու հոգու հեռացումն այնպիսի ցնցում առաջացրեց, որ խմբակցության ղեկավարի պաշտոնում նշանակվեց եռամյա կուսակցական կենսագրությամբ գործիչ:

Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նորայր Հախոյանը 1-2 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոնին«Ընդդիմությունը ունակ չեղավ գնահատելու սեփական քաղաքական դերակատարման կարևորությունը». Խոսրով ՀարությունյանԱդրբեջանցու կողմից վիրավորված Անի Ավետիսյանը նոր առողջական խնդիրներ ունի, նաև բնակարանի հարցն է չլուծվածՓարիզում զանգվածային ցույցի սպասումով զրահամեքենաներ են տեղակայվելԵրևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել ՕմսկումԸնտրություններից 1 օր առաջ Մարտունիում բերման են ենթարկել համայնքի ղեկավարի թեկնածուինԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցըԱՄՆ նախագահի թոռների մայրը հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղըՍուրեն Աղաջանյանը պարտվեց ԱԱ-ի 1/8 եզրափակչում Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ ԱլիևինԶելենսկին բողոքել է Պուտինից և ԹրամփիցԲերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԳուտերեշը ողջունել է Օլեշկիում հրադադարի համաձայնագիրըԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինԿիմ Չեն Ընը նպատակ է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհի ամենաուժեղ զինված ուժերըԵրևանում բախվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել էՀորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվելՆախընտրական կոռուպցիայի գործերով ՀՀ մի շարք համայնքներում ձերբակալություններ են․ ՀակակոռուպցիոնԱԱԾ-ն ուսանողներին Կիրանց է տարել․ ներկայացվել են սահմանապահ ծառայության պայմանները Ռոյթերս. ԱՄՆ-ը բազմիցս օգտագործել է SpaceX-ը արտաքին քաղաքականության նպատակներովԱրթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածունԱրաղչի. Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել ՌուսաստանՈրդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չենՄասկ. Որոշ քաղաքական գործիչներ լվանում են փողերը ԱՄՆ քարոզարշավների համար՝ օգնելով ԿիևինՄակրոնը Փարիզի ահաբեկչությունը որակել է որպես Ֆրանսիայի համար շրջադարձային պահՄալաթիայում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը. վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էԱրաբական և իսլամական երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզում երթևեկությունըCOP17-ի «Կանաչ գոտում» ԿԳՄՍ նախարարությունը ներկայանում է առանձին տաղավարովՀրդեհ է բռնկվել Հիտլերի նախկին նստավայրում՝ «Արծվի բնում»Հայաստանի բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբԼույս չի լինի. հասցեներՏիգրան Աբրահամյանը՝ իշխանության հնարավոր «արկածախնդրության» և ընդդիմության առաջ ծառացած վտանգների մասինTesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել․ ինչ է հայտնի Մասկի ծրագրի մասինCOP17-ի շրջանակում այսօր կանցկացվեն Բնության և մշակույթի ֆորումն ու կենսաբազմազանությանը նվիրված քննարկումՀանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվումՀրազդանում, Արարատում, Վանաձորում և Գյումրիում օդում փոշու թույլատրելի շեմի գերազանցումներ են գրանցվելԹրամփը խոստովանել է ուկրաինական կարգավորման համար մաքսատուրքերի անարդյունավետությունըՆոր Զելանդական ընկերությունը Հայաստանին առաջարկում է հազվագյուտ կենդանիներին հետևելու նոր տեխնոլոգիաԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱրման Ծառուկյանը Լաս Վեգասում նվաճել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտինՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»ԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»«Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»
Ամենադիտված