«Հրապարակ». Հայաստանում Ռուսաստանի դեսպանի անընդունելի արտահայտությունները
Հայկական Մամուլ
Թեման, որը երեկ փոթորկել էր հայ հանրությանը, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վոլինկինի, մեղմ ասած, անընդունելի արտահայտություններն էին մեր հասարակական կազմակերպությունների մասին:
«Վստահ եմ, որ Ռուստաստանը պետք է ավելի ակտիվորեն հայտարարի Հայաստանի տեղեկատվական դաշտում իր ներկայության մասին: Այս առումով որեւէ կասկած չկա: Սակայն, հավանաբար, պետք է նաեւ այլ մեթոդներով զբաղվել Հայաստանում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում:
Ռուսաստանում, օրինակ, օրենք է ընդունվել, որը շատ հստակ կարգավորում է ՀԿ-ների գործունեությունը»,- ասել է դեսպանը՝ ակնարկելով, որ նման օրենք պետք է ընդունի նաեւ Հայաստանը: Եթե այս մեկն անցկացնեն, հերթը կհասնի ԶԼՄ-ներին, որոնց հետ կապված՝ Ռուսաստանը նույնպես շատ «հետաքրքիր» օրենքներ է ընդունել: Այնպես որ, ռուսի ասած, «տո լի եշչյո բուդետ»:
Շարունակությունը` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու