Վայք-Սիսիան ճանապարհին ձորը գլորված «Ֆրայդ»-ի իրանցի վարորդը հոսպիտալացվել է
Արտակարգ Պատահար
ՀՀ ԱԻՆ-ում մայիսի 8-ին' ժամը 04.53-ին, ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Սարավան-Վայք հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. «Ֆրայդ» մակնիշի 84A73710 պետհամարանիշով ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Վայք-Սիսիան հատվածի 25-րդ կմ-ում «Ֆրայդ» մակնիշի 84A73710 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի' Աբդուլ Հուսեյնի Սաիդ, ծնված 1983թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և սահել ձորակը՝ մոտ 3 մ: Հրշեջ-փրկարարները ձորակից դուրս են բերել ավտոմեքենայի ուղևոր ԻԻՀ քաղաքացի Աբդուլ Հուսեյնի Վահիդին, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Վայք քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու