Բաբաջանյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է այրվել
Արտակարգ Պատահար
ՀՀ ԱԻՆ-ում մայիսի 8-ին' ժամը 03.28-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մ. Բաբաջանյան փողոցի թիվ 39 շենքի մոտակայքում այրվում է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկը, անհարաժեշտությունը վերանալու պատճառով, հետ է վերադարձվել: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.42-ին, մարվել' 03.52-ին: Մասամբ այրվել է «Մերսեդես» մակնիշի 34ՕՕ777 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ