Արդարադատության նորանշանակ նախարարը խոստացավ հանդիպել «Տոնուսից» խաբված բնակիչների հետ (տեսանյութ)
Հասարակություն
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Լուրեր.com-ը «Տոնուս» ՍՊԸ-ի կողմից Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասում 44/4 և Փափազյան 118/1-ում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանատերերը բողոքի ակցիա էին անցկացնում «Արցախբանկի»' Սայաթ-Նովայի փողոցում գտնվող «Նաիրիի» մասնաճյուղի դիմաց:
Ավելի ուշ բնակիչները փորձում էին մտնել «Արցախբանկի» տարածք, սակայն բանկի աշխատակիցներն աշխատանքային ժամին դռները փակել էին բնակիչների առաջ:
Դրանից հետո «Տոնուսից» խաբված բնակիչները շարժվեցին դեպի կառավարություն, ուր ընթանում էր կառավարության նիստը:
Բնակիչները պահանջում էին հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Կառավարության նիստի ավարտից հետո բնակիչները մոտեցան Արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանին:
Վերջինս նշեց, որ խնդրին ծանոթ է, սակայն միայն մամուլի հրապարակումներից և առաջարկեց բնակիչներին համբերել տասն օր, ինչից հետո խոստացավ հանդիպում և խնդրի` ավելի մանրամասն քննարկում:
Մանրամասները` Լուրեր.com-ի պատրաստած տեանյութում


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու