Ամենակարևորը հասարակության վստահության մակարդակն է, որը պետք է փորձենք բարձրացնել. Հովհաննես Մանուկյան
Քաղաքական
Եթե անելիքները քիչ լինեին` ես կսկսեի թվարկել, բայց անելիքները շատ են իսկապես, բայց դա կապ չունի ժառանգության հետ, որովհետև արդարադատությունը ծանրագույն ոլորտներից մեկն է, և շատ գործ կա անելու: Այս մասին այսօր` կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանը:
Նախարարի խոսքով՝ շատերն Արդարադատության նախարարությունը և դատական համակարգը շփոթում են:
«Երբ գալիս էի կառավարության նիստին, դրսում հավաքված մարդիկ ասեցին. «Այ հիմա տեսնենք` Արդարադատության նախարարն արդար կդատի՞, թե՞ չէ»: Արդարադատության նախարարը չի դատում: Արդարադատության նախարարը լրիվ այլ գործառույթներ ունի»,- ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ ոլորտն ունի բազմաթիվ հիմնախնդիրներ: Ամենակարևոր հիմնախնդիրը հասարակության վստահության մակարդակն է, որը պետք է փորձենք բարձրացնել:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու