Ճիշտ է` մի փոքր բարդ է, բայց սովորում են. Արմեն Աշոտյան (տեսանյութ)
Հասարակություն
Այսօր կառավարության հերթական նիստից հետո ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մոտեցավ կառավարության դիմաց բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիներին:
Աշոտյանը վերջիններից հետաքրքրվեց, թե ունե՞ն նրան հարցեր` կապված կրթական ծրագրերի հետ:
Բնակիչներից մեկն իր վրդովմունքը հայտնեց այն մասին, որ իր թոռնիկը սովորում է երկրորդ դասարանում, սակայն առաջադրանքները հինգ-վեցերորդ դասարանների երեխաների համար են նախատեսված:
Աշոտյանը համոզմունք հայտնեց, որ երեխաները սովորում են, ճիշտ է` մի փոքր բարդ է, բայց սովորում են: Նշենք նաև, որ Աշոտյանը ասաց, որ հնարավոր է ծրագրերը վերանայվեն:
Մանրամասները` Լուրեր.com-ի պատրաստած տեսանյութում.


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու