«Սպարտակի» երկրպագուները խաղի ընթացքում կհեռանան մարզադաշտից` ի նշան բողոքի
Սպորտ
Մոսկվայի «Սպարտակի» երկրպագուները չեն ցանկանում թիմին աջակցել Ռուսաստանի առաջնության 29-րդ տուրի խաղում. գրում է Championat կայքը: «Սպարտակի» երկրպագուները «Ամկարի» հետ խաղի 15-րդ րոպեին կլքեն խաղադաշտը:
«Հաշվի առնելով այն, որ «Սպարտակ»-ի ֆուտբոլիստները չեն պայքարում ակումբի անվան և հեղինակության համար և ցուցադրում են անհետաքրքիր խաղ, նրանց անհարգալից վերաբերմունքի պատճառով «ֆատրինականները» («Սպարտակ»-ի երկրպագուները), որոշել են «Ամկար»-ի հետ խաղի 15-րդ րոպեին լքել տրիբունան, իսկ մինչ այդ տրիբունայից կհնչի «Մեր անունը վեր է ձեր փողերից» կոչնակը, և երկրապագուները կհեռանան մարզադաշտից»,-ասված է հաղորդագրության մեջ, որը տարածել են երկրպագուները:
Ռուսաստանի առաջնության վերջին 10 խաղում «Սպարտակ»-ը պարտվել է 7-ում, հաղթել միայն մեկում և ոչ-ոքի խաղացել 2-ում:

















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու