Այդ պաշտոնը, ըստ Ազգային ժողովի կանոնակարգի, խմբակցություններին տրվում է քվոտայով. Հովհաննես Մարգարյան
Քաղաքական
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահի տեղակալի պաշտոնը տրվում է քվոտայով, իսկ այդ դեպքում կարևոր չէ ընդդիմության ներկայացուցի՞չ ես, թե կոալիցիայի մաս ես կազմում: Այս մասին մայիսի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Մարգարյանը՝ պատասխանելով հարցին, թե պատրաստվո՞ւմ է, արդյոք, հրաժարվել պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից՝ հաշվի առնելով, որ ՕԵԿ-ն արդեն գործում է ընդդիմադիր դաշտում: «Ես պետք է ասեմ, որ այդ պաշտոնը, ըստ Ազգային ժողովի կանոնակարգի, խմբակցություններին տրվում է քվոտայով և կապ չունի ընդդմությո՞ւնն ես ներկայացնում, թե կոալիցիայի մաս ես»,- ասաց Մարգարյանը:
Նա նշեց, որ հեքիաթ է մամուլում տարածված տեղեկությունները, թե ՀՀԿ-ն այդ պաշտոնը ժամանակին զիջել է ՕԵԿ-ին: «Գոյություն ունի Ազգային ժողովի կանոնակարգ, ըստ որի յուրաքանչյուր խմբակցության հանձնաժողովի նախագահի տեղակալի քվոտա է տրվում: Մենք խորհրդարանում փոքր ուժ ենք ներկայացնում և հանձնաժողովի նախագահի պաշտոնի քվոտա չունենք: Մյուս փոքր խմբակցություններն էլ, ինչպես մենք, հանձնաժողովի նախագահի տեղակալի քվոտա ունեն»,- ասաց Մարգարյանը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու