Ազատամարտիկները Շուշիի ազատագրումը համարում են հայի ռազմական մտքի լավագույն դրսևորումներից
Արցախ
Ղարաբաղյան պատերազմում հայ զինվորների հաջողությունն այն է, որ նրանք գործել են խելացի, այլապես միայն դիվանագիտությամբ հնարավոր չէր հետ վերցնել հայկական հողերը: Իսկ Շուշիի ազատագրումը ռազմավարական գործողություն էր, որը ցույց տվեց հայի ռազմական մտքի ճկունությունը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կենտրոնական հրամանատարության հետախույզ, դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը: Նա շեշտեց, որ Շուշիի ազատագրումը հայ ռազմարվեստի ամենափայլուն գործողություններից մեկն էր: «Մենք մի քիչ թերագնահատում ենք հայի ռազմական մտքի ունակություններ: Շուշիի գործողությունն ընդգրկել է Մեղրիից մինչ Նոյեմբերյան, և բոլոր գործողությունները իրար հետ կապված են եղել: Թշնամու ուշադրությունը շեղելու ցանկացած գործողություն, ցանկացած դիվերսիա մեզ հնարավորություն է տվել հակառակորդի մեջ խուճապ առաջացնել և նրանց կամավոր դուրս բերել Շուշիից։ Դա չափազանց լավ կազմված ռազմավարական գործողություն էր, որ պսակվեց հաջողությամբ։ Շուշիի ազատագրումից հետո մենք ունեցանք կայուն զինված ուժեր»,- ասաց Վարդանովը։
Անդրադառնալով Շուշիի գործողությանը՝ Շուշիի ազատագրման անմիջական մասնակից, ազատամարտիկ Տիգրան Խանումյանը հիշեց, որ այդ ժամանակ երազում էին բարձրանալ Շուշի: «Շուշին այն բերդաքաղաքներից էր, որ անպայման պետք է ազատագրեինք, քանի որ այդտեղից հակառակորդը շատ էր ռմբակոծում Ստեփանակերտը: Ազատամարտիկը ուրախությամբ նկատեց, որ այսօր երիտասարդները ոգևորված են Շուշիի ազատագրմամբ:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան