Տիգրան Հակոբյանի խափանման միջոցը փոխվել է
ԱՐԽԻՎ
Մամուլում հրապարակվել են տեղեկություններ, որ Գլխավոր դատախազության Կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի որոշմամբ՝ այսօր կալանքից ազատվել է Տիգրան Հակոբյանը եւ նրա նկատմամբ ընտրվել է խափանման նոր միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին: Այս որոշման մասին հիմք է հանդիսացել նախ այն, որ 24 ԶԼՄ-ների ղեկավարներ դիմել էին գլխավոր դատախազին՝ Տիգրան Հակոբյանին կալանքից ազատելու խնդրանքով:
Ուսումնասիրելով այդ դիմումը, ինչպես նաև՝ գործով ձեռք բերված ապացույցները, պարզվել է, որ նախաքննության փուլում Տիգրան Հակոբյանը վերականգնել է պատճառված վնասից 10 մլն դրամը, և պատրաստակամություն է հայտնել ազատության մեջ գտնվելու դեպքում շարունակել գումարների վերականգնումը։ Հակոբյանը ունի մշտական բնակության վայր, բնութագրվում է դրական: Բայց այդ՝ նա սրտամկանի կրկնակի ինֆարկտ է տարել՝ երկու անգամ վիրահատվել է, վատառողջ է, և ունի մշտական բուժման եւ բժշկական հսկողության կարիք, ինչով և պայմանավորված է դատախազության այս որոշումը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում