Ո՞ր հիվանդությունների դեմ պայքարում է օգտակար սերկևիլը․ քչերը գիտեն Ջուրը գտնում է իր մակարդակը. 4 նշան, որ հոկտեմբերի 5-ին առնետը կօգնի վերականգնել հավասարակշռությունը և հասնել իր նպատակին Ի՞նչ հիվանդությունների դեմ պայքարում է տանձն անփոխարինելի․ քչերը գիտեն Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ Իրանցի գեներալ․ Իրան ցամաքային ներխուժման դեպքում ԱՄՆ-ն կջախջախվի Մեդվեդև․ Որոշ երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն ամերիկացի թոշակառուների համար 90-ական դոլար վճարումների մասին Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի իշխանությունները հայտարարել են հութիների դեմ խոշոր հարձակման մեկնարկի մասին 500 տարվա մեջ առաջին անգամ՝ Ռազմածովային ուժերի հրամանատարին պաշտոնանկ են արել Նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին Գերմանացիների գրեթե կեսը կարծում է, որ Մերկելն ավելի ունակ է երկրի խնդիրները հաղթահարելու հարցում, քան Մերցը Նորվեգիայում գնդակահարել են որսի երկու մասնակցի. երրորդը ծանր վիրավորվել է 

Լրագրող Գոհար Վեզիրյան. «Մոլորակը հիմա ինձ համար նրա առանցքի շուրջն է պտտվում» (լուսանկարներ)

Հասարակություն

PressIdent.am-ը գրում է. Լրագրող Գոհար Վեզիրյանի և Էդգար Տոնոյանի ամուսնությանն անդրադառնալու առիթ ունեցել ենք: 2013-ի հուլիսի 6-ին իրար տեր և  հնազանդ լինելու խոստում տված զույգը վերջերս ծնող է դարձել, ինչի կապակցությամբ էլ PressIdent.am-ը զրուցեց նորաթուխ մայրիկի` Գոհարի հետ: Նա առաջինը հենց մեզ վստահեց տղայի լուսանկարներն ու մանրամասներ հաղորդեց: Պարզվում է՝ Նարեկն իրեն շատ երկար սպասեցնել չի տվել. ծնվել է ժամանակից շուտ՝ 8 ամսականում:

Փոքրիկը, ում ծնողները Նարեկ են կոչել, ծնվել է այս տարվա մարտի 18-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Գլենդել Մեմորիալ հիվանդանոցում: Չնայած լրագրողը որդուն լույս աշխարհ է բերել ԱՄՆ-ում, բայց իր խոսքով, միջավայրը հայկական է եղել. բժիշկը ազգությամբ հայ Քեվին Գալստյանն է, ով բավականին հայտնի է ԱՄՆ-ում: Նարեկը ծնվել է 2 կիլոգրամ 600 գրամ քաշով, հասակը՝ 46 սմ: Խոսելով ծննդաբերությունից հետո իր առաջին զգացողությունների մասին՝ Գոհարն ասաց. «Ընդհանուր անզգայացման պայմաններում Նարեկի առաջին ճիչը չեմ լսել, գիրկս չեմ առել, հետևաբար՝ զգացողությունների մասին կլռեմ»:

Ծննդաբերության ողջ ընթացքում Նարեկի հայրը՝ Էդգարը, միջանցքում սպասել է փոքրիկի ծնվելու լուրին: «Ծննդաբերության ողջ ընթացքում ամուսինս հիվանդանոցում էր, բայց վիրահատարան չի մտել: Բարդ իրավիճակ էր, և բժիշկները որևէ մեկին չթողեցին ներս մտնել»,- հայտնեց Գոհարը՝ հավելելով, Էդգարի կողքին գտնվածները դժվարանում են նկարագրել նրա առաջին արձագանքը որդուն տեսնելու պահին: Երջանկության զգացողությունը միշտ էլ դժվար է նկարագրել»,- ընդգծեց Գոհարը:

Ըստ նրա՝ Նարեկի ծնվելուց հետո իր մոտ ամեն բան փոխվել է: «Նարեկից հետո իմ մեջ ամեն ինչ փոխվել է: Պատասխանատվությունս սևեռվել է մեկ ուղղությամբ՝ դեպի Նարեկը, ուշադրությունս՝ ևս: Մի խոսքով, մոլորակը հիմա ինձ համար նրա առանցքի շուրջն է պտտվում»,- նշեց երիտասարդ մայրիկը:

Պարզվում է՝ փոքրիկ Նարեկը շատ է սիրում աղմկել ու երաժշտություն լսել: «Բոլոր նորածինների նման նա ևս ունի իր բնավորության առանձնահատկությունները: Այս պահին միայն նշեմ մեկը՝ շատ սիրում է երաժշտություն լսել ու աղմկել: Լռության մեջ չի քնում, երեք օրականից մենք նրան դուրս՝ փողոց ենք հանել, մեզ հետ տարել ենք խանութ, ռեստորան, հյուր, մի խոսքով, ամեուրեք նա մեզ հետ է, ուստի՝ սիրում է «հանգստանալ և սնվել» աղմկոտ միջավայրում»,- որդու մասին խոսելիս նշեց Գոհարը:

Լրագրողին անգամ մայրանալը հետ չի պահում ակտիվ առօրյայից. «Շարունակում եմ ակտիվորեն ապրել՝ հետևելով քաղաքական անցուդարձին: Առօրյաս առաջվա պես գերհագեցած է: Մի խոսքով, տրտնջալու և ձանձրանալու առիթ չունեմ»:

Գոհարը կարողանում է միայնակ գլուխ հանել փոքրիկից, ըստ նրա՝ ավելի հեշտ է միայնակ զբաղվել փոքրիկով, քան, երբ կողքից խանգարում են: Պնդում է, որ բնությանը դեմ գնալը տգեղ բան է, դրա համար որդուն կրծքով է կերակրում:

 

Խոսելով կանանց մոտ նախածննդաբերական և հետծննդաբերական սթրեսներից` լրագրողը նշեց. «Սթրեսի մեջ եմ, թե՞ ոչ, կամ եղել եմ, թե՞ ոչ, կարող են դատել ընկերներս, գործընկերներս ու հարազատներս: Ճիշտ է, որոշակի փոփոխություններ վարքիս մեջ եղան, բայց դա ևս բնական գործընթաց է: Հիմա լավ եմ, ամեն ինչ հրաշալի է, որովհետեւ շուրջս հավաքված են բարի ու լավ մարդիկ՝ իրենց հիանալի ընտանիքներով: Դրական էներգետիկայի պակաս չունեմ, անգամ օտարության մեջ ինձ չեմ զգում»:

Փոքրիկ Նարեկի համար անհրաժեշտ իրերի գնումներով զույգը միասին է զբաղվել: «Նարեկի համար գնումներ արել և շարունակում ենք անել երկուսով: ԱՄՆ-ում շատ գեղեցիկ սովորություն կա, հղիության վերջին ամսում կանանցով հավաքվում և ուրախանում են, որի ժամանակ հրավիրվածները նվերներ են բերում փոքրիկին՝ թեթևացնելով ծնողների գործը: Իմ դեպքում ևս ազգականներս մտածել էին այդ մասին, սակայն Նարեկը շտապեց, նա ծնվեց երեքշաբթի, մինչդեռ մոտակա կիարկին ռեստորանում պատվեր էր տրված: Միջոցառումը չկայացավ, սակայն մինչ օրս Նարեկն ամեն օր նվերներ է ստանում: Ափսոսում եմ, որ շատ զգեստներ չի հասցնելու հագնել,և բազմաթիվ խաղալիքների տուփեր նրա՝ արագ մեծանալու պատճառով, մնալու են առանց ուշադրության»,- ափսոսանքով նշեց նորաթուխ մայրիկը: 

Մեր այն հարցին, թե ինչո՞ւ որոշեց Միացյալ Նահանգներում ծննդաբերել, ու արդյոք պատճառը մեր բժիշկներին չվստահելն էր, լրագրողն ասաց. «Դա նախապես որոշված չէր: Իսկ մեր բժիշկներին, անշուշտ, վստահում եմ: Առիթից օգտվելով շնորհակալություն եմ հայտնում Էրեբունի բժշկական կենտրոնի ղեկավարությանը՝ ի դեմս պարոն Քուշկյանի: Կարինե Արտաշեսովնան հսկել է իմ հղիության վեց ամսիները: Դժգոհություն չունեմ: Հատուկ կարևորելով հիվանդանոցի հասարակայնության հետ կապերի և լրատվության պատասխանատու, մեր գործընկեր Շուշան Հունանյանի գործոնը՝ հեռվից բարևում եմ իմ սիրելի գործընկերոջը` Շուշանին, Կարինե Արտաշեսովնային, և այն բոլոր մարդկանց, ովքեր վեց ամիս շարունակ ամեն վայրկյան կողքիս են եղել»:

Գոհարից փորձեցինք ճշտել նաև՝ կկարողանա՞ արդյոք Հայաստանի և ԱՄՆ-ի ծննդատների միջև համեմատականներ անցկացնել, որին էլ ի պատասխան նա նշեց. «Համեմատականներ անհնար է անցկացնել: Ափսասում եմ, որ հայ մայրերն ու մանուկները չունեն այն պայմաններն ու հնարավորությունները, որոնք ունենում  են ԱՄՆ քաղաքացիները: Թերևս՝ այսքանը: Շատ եմ մտածել այս խնդրի շուրջ, բայց դա առանձին խոսակցության թեմա է, որին հետո այլ առիթով կանդրադառնամ»:

Գոհարն անպատասխան թողեց միայն Հայաստան վերադառնալու մասին հարցը՝ ասելով. «Այս հարցն անպատասխան կթողնեմ,  որ ընկերներիս համար անակնկալը չփչացնեմ»:

PressIdent.am-ը շնորհավորում է մեր գործընկերոջն ու ընտանիքին` Նարեկի լույս աշխարհ գալու կապակցությամբ, իսկ փոքրիկին անհոգ մանկություն մաղթում:

 

Մերի Պողոսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ո՞ր հիվանդությունների դեմ պայքարում է օգտակար սերկևիլը․ քչերը գիտեն Ջուրը գտնում է իր մակարդակը. 4 նշան, որ հոկտեմբերի 5-ին առնետը կօգնի վերականգնել հավասարակշռությունը և հասնել իր նպատակին Ի՞նչ հիվանդությունների դեմ պայքարում է տանձն անփոխարինելի․ քչերը գիտեն Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ Իրանցի գեներալ․ Իրան ցամաքային ներխուժման դեպքում ԱՄՆ-ն կջախջախվի Մեդվեդև․ Որոշ երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն ամերիկացի թոշակառուների համար 90-ական դոլար վճարումների մասին Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի իշխանությունները հայտարարել են հութիների դեմ խոշոր հարձակման մեկնարկի մասին 500 տարվա մեջ առաջին անգամ՝ Ռազմածովային ուժերի հրամանատարին պաշտոնանկ են արել Նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին Գերմանացիների գրեթե կեսը կարծում է, որ Մերկելն ավելի ունակ է երկրի խնդիրները հաղթահարելու հարցում, քան Մերցը Նորվեգիայում գնդակահարել են որսի երկու մասնակցի. երրորդը ծանր վիրավորվել է Արգենտինայի հավաքականը ընկերական խաղում հաղթել է Բուրկինա Ֆասոյի ընտրանուն ՈՒԵՖԱ-ն արձագանքել է «Ռեալի» պահանջին՝ «Բարսելոնայի» դեմ գործի վերաբերյալ Ռուսական ԶՈՒ-ն ռազմական երկու ինքնաթիռ է կորցրել Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ ՌԴԿԿ-ն հայտարարել է Մոսկվայում ակցիայի առնվազն 65 մասնակցի ձերբակալության մասին (տեսանյութ) Մերցի այցը Կիև դժգոհություն է առաջացրել Գերմանիայում Մոսկվայում կրկնակի սպանության մեջ կասկածվող Թեյմուրազ Գոգիաշվիլիի մոտ գտել են չորս ինքնաձիգ և նռնակներ Աննա Հակոբյանը պատասխանել է Աշոտյանին․ Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել (տեսանյութ) Իրանը մտադիր է մեծացնել հրթիռների հեռահարությունը՝ ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության սպառնալիքի ֆոնին Թրամփը հայտարարել է Սուպեր բանականության ուժերի ստեղծման մասին Ակնհայտորեն ձևավորված են ադրբեջանական շահերի ու նարատիվների սպասարկման մեդիահարթակներ. Բադալյան Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Զելենսկի․ Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ տեխնիկական հանդիպման Իտալիայում Գարդա լճի ճամբարում խոշոր հրդեհ է բռնկվել. տուժել է 24 մարդ Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին․ դոլարն աճել է Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ Կուկուրելյան հաճախ է ազդում նյարդերիս վրա․ Պաու Կուբարսի Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, ՌԴ-ն կպայքարի իր ողջ ուժով. Պեսկով Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ. առաջիկա օրերին ովքե՞ր պետք է զգուշանան Պենտագոնը հաշվարկում է Լուսնի մերձակայքում ռազմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Գերմանիան Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն է հատկացնում Իրանն արձակման է պատրաստել նկարահանման բարելավված ճշգրտությամբ Pars-2 արբանյակը Իսրայելցի զինվորականները Լիբանանի Զաուտար-էշ-Շարկիա քաղաքում մաքրման գործողություն են իրականացրել Թուրքիայում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում ՆԳ նախարարն ու կառույցի ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակի հուշապատին (տեսանյութ) Հայտնի է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Լեհաստանն ու Ռումինիան հրաժարվել են մեծացնել ուկրաինական հացահատիկի տարանցումը Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղը Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Կոբախիձե. Վրաստանը TRIPP-ը մրցակից չի համարում, երթուղին կլրացնի Միջին միջանցքը Ֆինլանդիան Ռուսաստանից հшրձակման չի սպասում․ Ալեքսանդր Ստուբ Գերմանիայի կանցլերը Կիևում դիմել է Պուտինին Սպանվել է Վրաստանից արտահանձնված Ռուսաստանի քաղաքացին, որը մեղադրվում էր թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների մեջ 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Կրետեում մեկ օրում գրանցվել է մոտ 22 հազար կայծակի հարված
Ամենադիտված