Լուսանկարիչ Թոնի Դյուրանին վերջապես հաջողվեց հանել Դիլան Փենի հագուստը (լուսանկար)
Այլ
Հայտնի ամսագրերի խմբագրությունները համառորեն փորձում են հանել Դիլան Փենի հագուստները: Շոն Փենի և Ռոբին Ռայթի 22-ամյա դւոստրը վերջերս առաջարկ էր ստացել նկարահանվել «Playboy»-ի համար, սակայն մերժեց այն՝ չնայած 150 հազար դոլար պատկառելի հոնորարին: Իսկ ահա լուսանկարիչ Թոնի Դյուրանի օբյեկտիվի առջև մերկ լուսանկարվելուն՝ «Treats» ամսագրի համար, աղջիկը չհրաժարվեց:
Մոդելի դերում Փենն իր ուժերը փորձում է ոչ առաջին անգամ. անցյալ տարի հայտնի ամսագրերում լույս տեսավ նրա մասնակցությամբ միանգամից մի քանի ֆոտոշարք, իհարկե, դրանց մեջ այսչափ բաց լուսանկարներ չկային:
«Երբեք չեմ մտածել, որ այդքան բարդ կլինի լրիվ մերկ լուսանկարվելը՝ ծածկվելով միայն «Fendi»-ի պայուսակով: Շատ տարօրինակ զգացողություն է»,-ասում է նա: Նշենք, որ ֆոտոշարքը տեղ է գտել վերոհիշյալ ամսագրի մայիսյան համարում:

























































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու