Ընկնճվելու ոչ մի բան չունենք, փառք Աստծո, ես գիտեմ Գագիկս մոտս կանգնած կանգնած է. Ռոզա Ծառուկյան Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակի օրը Մայր Աթոռում մատուցվեց Սուրբ Պատարագ Հարրին ու Մեգանը մտածում են Բրիտանիա վերադառնալու մասին․ թագավորական ընտանիքի հետ հաշտության հնարավորություն կա Նյու Յորքի քաղաքապետ․ քննարկում ենք Նեթանյահուի ձերբակալության հնարավորությունը Արմավիրում 36-ամյա վարորդը բախվել է գազատար խողովակներին, վրաերթի ենթարկել 11-ամյա հետիոտնի «Բարսելոնան» ընտրություն է կատարում ԱԱ-2026-ի եզրափակչի երկու մասնակցի միջև Երևանի տապալված կառավարումն ու Կիևյան կամրջի «պուպուշ» նկարները․ Արթուր Չախոյան (տեսանյութ) 5 մլն դրամի դիմաց օգնել են սպանություն գործել․ 2 ոստիկաններ կալանավորվել են Մոջթաբա Խամենեի առաջին միջազգային շփումը հնարավոր է լինել Վլադիմիր Պուտինի հետ Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա. Գևորգ Պապոյան Ռուսական զինուժն առաջ է շարժվում հատուկ ռազմական գործողության գոտու բոլոր ուղղություններով. Գլխավոր շտաբ Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ 

«Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ճնշումը բերում են աղետալի հետևանքների». Սերժ Սարգսյան

Քաղաքական

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի հանրապետությունների նախագահների հետ ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում դիտել է ՌԴ Զինված ուժերի կառավարման վարժանքները, որից հետո մասնակցել է Կրեմլում հիշյալ երկրների նախագահների հետ ոչ պաշտոնական հանդիպմանը:

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահների հետ Մոսկվայում կայացած ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ

Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի,
Հարգելի՛ գործընկերներ, բարեկամներ,

Սկսեմ Ռուսաստանի Նախագահի հասցեին անկեղծ երախտագիտության խոսքերով՝ մեր կողմից հավասարապես պատվելի և բոլորիս միավորող տոնի՝ Հաղթանակի օրվա տոնակատարության նախօրեին Մոսկվա այցելելու հրավերի համար:

Մենք ներկայացնում ենք պետություններ, որոնց ժողովուրդները Հայրենական մեծ պատերազմում ամենաշատ կորուստներն են կրել, վճռորոշ ներդրում ունեցել Մեծ հաղթանակի ձեռքբերման գործում: Եվ մեր ընդհանուր պարտքն է՝ խնամքով պահպանել նրա ժառանգությունը, անել ամեն հնարավորը, որպեսզի Երկրորդ համաշխարհային պատերազմի դասերը միավորեն երկրների և ժողովուրդների, ծառայեն նոր սպառնալիքների կանխմանը:

Նաև շնորհակալ եմ ոչ պաշտոնական միջավայրում առավել սուր, ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման հնարավորության համար:

Մեր երկրների պաշտպանունակության, հավաքական անվտանգության համակարգի մարտունակության և արդյունավետության բարձրացման խնդրին է ենթակա և՛ երկկողմ մակարդակով, և՛ տարածաշրջանային կազմակերպությունների ձևաչափով, բնականաբար, առաջին հերթին ՀԱՊԿ շրջանակներում իրականացվող ամբողջ աշխատանքը: Այդ աշխատանքը տարվում է՝ հաշվի առնելով միջազգային իրադրության զարգացման ընթացքը:

Վստահ եմ, որ դիտարկվող ինչպես գլոբալ, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում արագ փոփոխությունների պայմաններում չափազանց կարևոր է դառնում անվտանգության, այդ թվում՝ արտաքին հարցերում, անդամ-պետությունների գործողությունների համակարգման բարելավման թեման: Դրա համար մենք ՀԱՊԿ-ում անհրաժեշտ մեխանիզմներ ստեղծեցինք: Ընդ որում, Հայաստանն առաջնորդվում է ՀԱՊԿ անդամ-պետությունների համար կարևորագույն հարցերում մեր դիրքորոշումների համադրման սկզբունքային անհրաժեշտությամբ՝ միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում դրանց քննարկման ժամանակ:

Այդ մոտեցումը եղել է մեր դիրքորոշման հիմքում 2008թ. օգոստոսի դեպքերից հետո ամենատարբեր կազմակերպություններում քվեարկությունների ժամանակ: Եվ մենք հստակ պատկերացնում էինք, որ մի կողմից խոսքը մեր դաշնակցային հարաբերությունների, իսկ մյուս կողմից՝ մեր հարևան երկրի մասին է, որտեղ մենք մի քանի հարյուր հազարանոց մեծ համայնք ունենք, երկիր, որի տարածքով իրականացվում է Հայաստան ամբողջ մատակարարումների մոտավորապես 75 տոկոսը: Այդպես է եղել և՛ ՄԱԿ-ում, և՛ Եվրոպայի խորհրդում ուկրաինական ճգնաժամի հարցով քվեարկության ժամանակ: Ես կարծում եմ, որ մենք պետք է խստորեն պայմանավորվենք մեր արտաքին քաղաքականությանը վերաբերող գործողությունների համակարգման հետ կապված, քանի որ փոքր-ինչ տարօրինակ է ստացվում:

Հայաստանը հստակ հայտարարել է, որ Ղրիմում հանրաքվեի անցկացումը մեր ընկալմամբ համարվում է ազատ կամարտահայտության միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրագործման ևս մեկ օրինակ: Այդուհանդերձ, մենք չափազանց մտահոգված ենք Ուկրաինայում բռնությունների աճով, այդ թվում՝ Օդեսայի, Սլավյանսկի, Կրամատորսկի և այլ շրջանների իրադարձությունների կապակցությամբ: Մեզ չի կարող չանհանգստացնել ստեղծված իրավիճակը, այդ թվում նաև այն պատճառով, որ այնտեղ ավելի քան կես միլիոն հայեր են բնակվում:

Խորին ափսոսանքով ենք նշում, որ այդ իրադարձությունները հանգեցրել են մարդկային զոհերի: Առաջնորդվում ենք նրանով, որ ճգնաժամը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ միջոցներով, լայն երկխոսության միջոցով, առաջին հերթին՝ հենց հասարակության մեջ, ինչպես նաև բանակցությունների միջոցով՝ ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի, այդ թվում նաև ընթացիկ տարվա ապրիլի 17-ին Ժնևում ձեռքբերված պայմանավորվածությունների հիման վրա:

Վլադիմիր Վլադիմիրի, հուսով եմ, որ այսօր ոչ պաշտոնական միջավայրում Դուք մեզ կներկայացնեք Ուկրաինայում իրադրության զարգացման Ձեր տեսլականը: Իրադրության զարգացման վերլուծությունը վկայում է այն մասին, որ միջազգային իրավունքի հիմնարար նորմերի անտեսումը, երկխոսությանը ուժային միջոցների հակադրումը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ճնշումը բերում են աղետալի հետևանքների:

Մենք այսուհետ ևս պետք է համատեղ ջանքեր գործադրենք՝ ուղղված անդամ-պետությունների համար ռիսկերի նվազեցմանը, տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովմանը՝ հիմնվելով, առաջին հերթին, «Մինչև 2020թ. ռազմական համագործակցության զարգացման հիմնական ուղղությունների» վրա: Պետք է անհրաժեշտ ուշադրություն հատկացնել արագ արձագանքման հավաքական ուժերի զարգացմանը, մշտապես ուշադրության կենտրոնում պահել ժամանակակից մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդեցության համատեղ հնարավորությունների զարգացման հարցերը: Եվ այստեղ կարևոր են ինչպես պարբերաբար անցկացվող վարժանքները՝ «Նելեգալ», «Կանալ» և «Պրոկսի» գործողությունները, այնպես էլ զորքերի մարտունակության մակարդակի, դրանց համադրելիության և շարժունակության կարողությունների անակնկալ ստուգումները: Այս համատեքստում ցանկանում եմ նշել, որ 2015թ. սեպտեմբերին նախատեսվում է Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացնել ՀԱՊԿ խաղարար ուժերի զորավարժություն՝ «Անխախտ բարեկամություն-2015», որոնք, վստահեցնում եմ ձեզ, կանցկացվեն ամենաբարձր մակարդակով:

Կարևոր եմ համարում ՀԱՊԿ արագ արձագանքման միացյալ ուժերը ժամանակակից սպառազինությամբ և տեխնիկայով զինելու գործընթացի արագացումը և ռազմական տեխնիկայի ու բեռների տարանցիկության, ինչպես նաև երրորդ պետությունների տարածքներով անձնակազմի տեղափոխման հարցերի վերջնականապես կարգավորումը:

Ընթացիկ տարվա հուլիսի 1-2-ին Երևանում ՀԱՊԿ քարտուղարության հետ համատեղ կանցկացվի անվտանգության հարցերով «ՄԱԿ սկզբունքների և ստանդարտների հիման վրա ազգային և տարածաշրջանային խաղարար ներուժի ինտեգրում խաղաղ օպերացիաների գլոբալ համակարգում» թեմայով երևանյան միջազգային ռազմավարական համաժողով: Սա առաջին այսպիսի համաժողովն է, և ես գործընկերներին խնդրում եմ աջակցել նախաձեռնությանն ու հանձնարարել մասնակից-պետությունների համապատասխան կառույցներին՝ ապահովել մասնակցության բարձր մակարդակ:

Հավաքական անվտանգության խորհրդի Սոչիի նստաշրջանում մենք հանգամանորեն խոսեցինք Սիրիայում տիրող իրավիճակի մասին: Քննարկեցինք Աֆղանստանում, ընդհանուր առմամբ, Մերձավոր Արևելքում և, մասնավորապես, Սիրիայում իրադրության զարգացման հնարավոր սցենարները: Այժմ այդ ամենն ավելի ընդգծված բնույթ է կրում: Ես նկատի ունեմ նաև Քեսաբի խաղաղ բնակչության նկատմամբ դրսից նախապես ծրագրված օպերացիան:

Օգտվելով առիթից՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել ՀԱՊԿ մասնակից-պետություններին՝ սիրիական հայաբնակ Քեսաբի հարցի կապակցությամբ դիրքորոշման համար, որն արտահայտվեց ՀԱՊԿ անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարների 2014թ. ապրիլի 3-ին ընդունված համատեղ հայտարարության մեջ: Վլադիմիր Վլադիմիրի, այստեղ պետք է ընդգծել Ռուսաստանի դիրքորոշումը, որը լինելով ՄԱԿ ԱԽ մշտական անդամ՝ ամենատարբեր մակարդակներում ակտիվորեն աշխատում է սիրիական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ, իսկ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը բազմիցս հանդես է եկել քեսաբահայերին աջակցության հայտարարություններով:

Շնորհակալ եմ Ձեզ: Շնորհակալ եմ ուշադրության համար:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ընկնճվելու ոչ մի բան չունենք, փառք Աստծո, ես գիտեմ Գագիկս մոտս կանգնած կանգնած է. Ռոզա ԾառուկյանՍուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակի օրը Մայր Աթոռում մատուցվեց Սուրբ ՊատարագՀարրին ու Մեգանը մտածում են Բրիտանիա վերադառնալու մասին․ թագավորական ընտանիքի հետ հաշտության հնարավորություն կաՆյու Յորքի քաղաքապետ․ քննարկում ենք Նեթանյահուի ձերբակալության հնարավորությունըԱրմավիրում 36-ամյա վարորդը բախվել է գազատար խողովակներին, վրաերթի ենթարկել 11-ամյա հետիոտնի«Բարսելոնան» ընտրություն է կատարում ԱԱ-2026-ի եզրափակչի երկու մասնակցի միջև Երևանի տապալված կառավարումն ու Կիևյան կամրջի «պուպուշ» նկարները․ Արթուր Չախոյան (տեսանյութ)5 մլն դրամի դիմաց օգնել են սպանություն գործել․ 2 ոստիկաններ կալանավորվել ենՄոջթաբա Խամենեի առաջին միջազգային շփումը հնարավոր է լինել Վլադիմիր Պուտինի հետՀայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա. Գևորգ ՊապոյանՌուսական զինուժն առաջ է շարժվում հատուկ ռազմական գործողության գոտու բոլոր ուղղություններով. Գլխավոր շտաբՊայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտԶիդանը գլխավորելու է Ֆրանսիայի հավաքականը․ հայտնի է աշխատանքի մեկնարկի օրըԱրվում է ամեն ինչ, որպեսզի գերիները երկար մնան Բաքվում․ էդ մարդիկ գիտեն՝ ինչու հանձնվեց ԱրցախըԻրանի հարավում 30 գյուղ մնացել է առանց խմելու ջրի՝ ԱՄՆ-ի հարվածներից հետոՆորվեգիայում խոշոր հրդեհը ոչնչացրել է ավելի քան 100 տուն«Պատասխանը չի ուշանա»․ Մոսկվան արձագանքել է «Wildberries»-ի պահեստների հարվածներին«Ուզում էի հեռանալ սպորտից»․ Ադելիա Պետրոսյանը՝ կարիերայի դժվարությունների մասինԾովասարում բախվել են համագյուղացիների վարած «Opel Astra»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներՖԻՖԱ-ն վերջնական որոշում է կայացրել․ եզրափակիչը չի հետաձգվիԿոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսիցԵրեխայի հեղինակած «Մենք ենք մեր սարերը» նկարը պոկելն ու կատարվածին քաղաքական ենթատեքստեր հաղորդելը հոգեբանական ճնշում է. հայտարարություն«Պատրաստ ենք աջակցել թե՛ Երևանին, թե՛ Բաքվին»․ Լավրովի նոր հայտարարությունըԱդրբեջանը համատեղ զորավարժություններ է պատրաստում Թուրքիայի, Իրանի և այլ երկրների հետ«Ռուսաֆոբիայի դեմ իմ դիրքորոշումն եմ ցույց տվել»․ Զախարովան՝ սկանդալային ձեռքսեղման մասինWildberries-ը խոստացել է աջակցել հրդեհից վնասներ կրած վաճառողներինԿոտայքում աղիքային վարակի ախտանշաններով շտապօգնության կանչերի թիվը հասել է 18-իԱլեքս Սահակյանը դարձել է «Irakli Lolua Cup» կայծակնային շախմատի մրցաշարի միանձնյա հաղթողՀայաստանում բալի տեսակավորման նոր համակարգը կապահովի արտահանման համար ավելի բարձր որակՖրանսիայի դեսպանությունը հաստատել է, որ Ազգային տոնի ընդունելությանը հյուրերի մի մասը սննդային թունավորում է ստացելՌԴ-ում բժիշկները «Wildberries»-ի պահեստում տուժածների մարմիններից գնդիկներ են դուրս բերումՄի լուսանկար, որը դարձավ պատմություն․ Մեսսին ու Յամալը՝ մանկությունից մինչև աշխարհի գլխավոր բեմԹեհրանը խզեց պայմանավորվածությունը Վաշինգտոնի հետ․ Իրանը դադարեցրել է հուշագրի կատարումըԿադիրովը կոչ է արել հարվածներ հասցնել Կիևին զենք մատակարարող ՆԱՏՕ-ի երկրներինՏուժածներ, հրդեհ և փրկարարական աշխատանքներ․ Wildberries-ի պահեստների շուրջ նոր մանրամասներՈւժեղ քամու հետևանքով խափանվել է Թալին համայնքի մի շարք բնակավայրերի էլեկտրամատակարարումըՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը կարճ թռիչք է կատարել Սև ծովի վրայովՃապոնիայում ուժի մեջ է մտել ազգային դրոշի պաշտպանության մասին նոր օրենքըԻրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովինՉինաստանը մերժել է ԱՄՆ-ի մեղադրանքներըՄոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտըԴատական հայց՝ ընդդեմ Սասուն Միքայելյանի. Հորմուզում իրավիճակը պայթյունավտանգ է«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներԵրևանի քաղաքապետարանը բակային շաբաթօրյակ է կազմակերպել ՆորաշենումԿիևում երրորդ օրն անընդմեջ բողոքի ակցիաներ են անցկացվում Զելենսկու գրասենյակի մոտՖԻՖԱ-ն չի պատրաստվում հետաձգել ԱԱ-2026-ի եզրափակիչը՝ չնայած օդի որակի խնդիրներինՈւկրաինան խնդիրներ ունի Սև ծովով հացահատիկի արտահանման հետ կապվածWildberries-ը և Ozon-ը չեն փոխհատուցի ռազմական գործողությունների հետևանքով վաճառողների կորուստները«Առինջ մոլում» ստուգումներ, առգրավումներ և խոշոր տուգանքներ՝ տնօրենի հաստատմամբՖինլանդիան սահմանափակումներ է մտցրել Ֆինլանդական ծոցի արևելյան մասում թռիչքների համար
Ամենադիտված