«Ժողովուրդ». Գործուղումների մեկնելը լուրջ խնդիր է դարձել ԱԺ-ում
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ գործուղումների մեկնելը լուրջ խնդիր է դարձել ԱԺ-ում, ավելին՝ վերջին ամիսներին, պատգամավորներին գործուղումների ուղարկում են հնարավորինս քիչ եւ կարճ ժամանակով: ԱԺ ղեկավարությունը պատգամավորներին գործուղման է ուղարկում կոնկրետ տվյալ միջոցառման օրը, եւ պահանջում վերադառնալ միջոցառման ավարտից անմիջապես հետո: Այնինչ, նախկինում պատգամավորները հնարավորություն ունեին գործուղման մեկնել մեկ-երկու օր շուտ, եւ ավելի մնալ մի քանի օր: Ինչպես ասում են՝ պետության հաշվին արտասահմաններում թրեւ գալը մեր ազգընտիրների սիրելի զբաղմունքն է եղել:
Սակայն այժմ, «Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ, պատգամավորներին նաեւ խնդրում են՝ եթե այդ միջոցառման ժամանակ ելույթ կամ զեկույց չունեն, ապա լավ կլինի՝ ընդհանրապես չմեկնեն: Այս իրավիճակի պատճառը ֆինանսների բացակայությունն է. ԱԺ-ն ի վիճակի չէ պատգամավորին մեկ-երկու օրվա գիշերակացի եւ օրապահիկի գումար տալ` պատճառաբանելով, որ բյուջեում գումար չկա: Երկրորդ պատճառը կարծես թե քվորում չապահովելու մտավախությունն է:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու