«Հրապարակ». Խմբակցություններում կա լուրջ դժգոհություն
Հայկական Մամուլ
Գրեթե վարչապետական լիազորություններ ունեցող Դավիթ Հարությունյանը 2 օր առաջ զանգահարել է ԱԺ խմբակցություններին, խնդրել, որ առաջարկություններ ներկայացնեն՝ կառավարության նոր ծրագրի մեջ դրանք ներառելու համար:
Եվ տվել է 5-օրյա ժամկետ: Մեր տեղեկություններով, խմբակցությունների մեծ մասը չի պատրաստվում առաջարկություններ ներկայացնել, որովհետեւ վստահ են, որ դրանով կառավարությունը «թակարդ» է լարում իրենց դեմ, որպեսզի առաջարկություններից որեւէ մեկը ներառի ծրագրում, ինչն էլ կնշանակի, որ տվյալ ֆրակցիան ոչ միայն սերտորեն համագործակցում է Հովիկ Աբրահամյանի կառավարության հետ, այլեւ բարոյական պարտավորություն է ստանձնում կառավարության ծրագրին «կողմ» քվեարկելու: Ի դեպ, խմբակցություններում կա նաեւ լուրջ դժգոհություն, որ իրենց հետ հեռախոսով են խոսում, եւ դա այն դեպքում, երբ ծրագիրը ներկայացնելուց առաջ նախկին կառավարությունն ուղիղ հանդիպում էր նրանց հետ:
Շարունակությունը` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու