«Բորուսիան» բանակցություններ է սկսել «Տորինոյի» հետ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիան» սկսել է բանակցությունները «Տորինոյի» հետ` հարձակվող Չիրո Իմոբիլեին ձեռք բերելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Sky Sports-ը:
Ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Յուվենտուսին», ինչի պատճառով էլ դորտմունդցիները պետք է համաձայության գան երկու ակումբների հետ:
Գերմանական ակումբը հարձակվողի համար պատրաստ է առաջարկել 18 մլն եվրո, սակայն իտալական կողմը ֆուտբոլիստից կհրաժարվի միայն 22 մլն եվորյի դիմաց: Այս մասին տեղեկացրել է Gazzetta dello Sport-ը: Պայմանագիրը նախատեսված կլինի 5 տարի ժամկետով:
Ընթացիկ մրցաշրջանում Իմոբիլեն հանդիսանում է Սերիա A-ի լավագույն ռմբարկուն: Ֆուտբոլիստը մասնակցել է 32 խաղի, հեղինակել է 21 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու