«Եվրատեսիլ-2014»-ի եզրափակչում Արամ MP3-ը հանդես կգա 7-րդ համարի ներքո
Այլ
Հայտնի են «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթի եզրափակիչ փուլում ելույթ ունեցող մասնակիցների հաջորդականությունը: Itar-tass-ի փոխանցմամբ` ելույթների հերթականությունը որոշվել է շոուի պրոդյուսերների կողմից:
Եզրափակչում հանդես կգա 26 կատարող. կիսաեզրափակիչներից անցած 20 մասնակիցները, հյուրընկալող երկիր Դանիայի ներկայացուցիչը և մրցույթի հիմնադիրներ «մեծ հնգյակի» ՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները:
Մայիսի 10-ին`«Եվրատեսիլ-2014» երգի մրցույթի եզրափակչում մասնակից երկրների ներկայացուցիչները ելույթ կունենան հետևյալ հերթականությամբ` Ուկրաինա, Բելառուս, Ադրբեջան, Իսլանդիա, Նորվեգիա, Ռումինիա, Հայաստան, Մոնտենեգրո, Լեհաստան, Հունաստան, Ավստրիա, Գերմանիա, Շվեդիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Իտալիա, Սլովենիա, Ֆինլանդիա, Իսպանիա, Շվեյցարիա, Հունգարիա, Մալթա, Դանիա, Նիդերլանդներ, Սան Մարինո և Մեծ Բրիտանիա:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու