Հաղթանակի տոնն` Էջմիածնում
Հասարակություն
Հաղթանակի և խաղաղության օրը տոնականորեն նշվեց Էջմիածնում' բացօթյա համերգային ծրագրեր քաղաքի տարբեր վայրերում, երգ ու պար, խնդություն: Տոնի առիթով միացվեցին նաև քաղաքի բոլոր շատրվաններն ու արդեն մինչև նոյեմբեր միացված կմնան:
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ այլ միջոցառումներ ևս անցկացվեցին քաղաքում: Առավոտ վաղ Արցախյան հաղթանակը խորհրդանշող հուշարձանին ծաղիկներ տեղադրվեցին: Արարողությանը մասնակցում էր Էջմիածնի բնակչությունը: Այնուհետև ծաղիկներ, ծաղկեպսակներ տեղադրվեցին Մեծ հայրենականի զոհերի պատվին կանգնեցված Անմար կրակի հուշարձանին: Այստեղ անցկացվեց նաև զինվորական շքերթ' Էջմիածնում տեղակայված զորամասերի զինվորականության մասնակցությամբ: Հայրենական պատերազմի մասնակից էջմիածնեցիները քաղաքապետից ստացան նաև դրամական պարգևներ, իսկ նրանց ընտանիքները' հարկային արտոնություններ' գույքահարկի և հողի հարկի զիջումների տեսքով:
Տոնական միջոցառումների ավարտին քաղաքապետի նախաձեռնությամբ կազմակերպվեց զորանոցային ճաշարան: Վետերանները նստեցին տոնական ճաշի' պատերազմական օրերի ավանդույթներով, ինչպես ամեն մի հաղթանակից հետո:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու