Եթե Լևանդովսկիի փոխարեն լավագույն ռմբարկու դառնա Ադրիան Ռամոսը` դա ինձ կտխրեցնի. Կլոպ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ցանկանում է, որ թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին դառնա Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն: Այս մասին տեղեկացնում է գերմանական մամուլը:
Գերմանիայի առաջնության վերջին տուրից առաջ Լևանդովսկում ակտիվում կա 18 գոլ: Նույնքան գոլ է հեղինակել նաև Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Մարիո Մանջուկիչը, իսկ «Հերտայի» հարձակվող Ադրիան Ռամոսը 16 գոլի հեղինակ է դարձել. վերջինս հաջորդ մրցաշրջանից հանդես կգա դորտմունդյան թիմում:
«Լևանդովսկիի համար խոսքը լավագույն ռմբարկուն դառնալու մասին է: Եթե նա գոլ խփելու հնարավորություն ունենա, ապա նա պետք է օգտվի դրանից, իսկ եթե լավագույն ռմբարկու դառնա Ռամոսը, դա ինձ մի փոքր կտխրեցնի»,-նշել է Կլոպը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու