Արտեմ Ասատրյանը շնորհավորել է վետերաններին ու ազատամարտիկներին
Հասարակություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի վետերաններ,
սիրելի ազատամարտիկներ,
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անունից շնորհավորում եմ մեր հաղթանակների և խաղաղության տոնի կապակցությամբ: Մայիսի 9-ը մեր ժողովրդի երեք սերունդների՝ հանուն ազատության ու խաղաղության համար մղված հերոսական պայքարի խորհրդանիշն է, որն ապահովեց մեր պետականության կայացումը, ազատ ապրելու և արարելու մեր իրավունքը: Ձեր՝ Հայրենիքի նկատմամբ ունեցած անմնացորդ սերն ու նվիրումը, կատարած սխրանքներն ու քաջագործություններն օրինակ են ապագա սերունդների համար: Ս իրելի բարեկամներ, մենք գիտակցում ենք մեր պարտքը Հայրենիքի և պետականության նկատմամբ և հետևողական ապահովելու ենք մեր հայրենակիցների արժանավայել ապրելու և աշխատելու իրավունքը:
Կրկին շնորհավորում եմ Հայրենական մեծ պատերազմում տարած փառահեղ հաղթանակի 69-րդ և Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձի առիթով և մաղթում քաջառողջություն ու ամենայն բարիք»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու