«Բոլոր իմ սխալները՝ որպես առաջնորդ». 8350 աշխատակցի նախկին ղեկավարը՝ իր սխալների մասին
Հասարակություն
«Սկոլկովո» հիմնադրամի նախագահի խորհրդական Պեկկա Վիլյակայնենը հանդես կգա «Բոլոր իմ սխալները՝ որպես առաջնորդ» խորագրով դասախոսությամբ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում։ Վիլյակայնենն իր ղեկավարության ներքո ունեցել է 8350 աշխատակից աշխարհի 24 երկրում։ Զբաղվել է բիզնես-գործընթացների կառավարման և խոշոր միջազգային ընկերությունների ներսում քաղաքական թեմատիկայի կանոնակարգման հարցերով։
Պեկկա Վիլյակայնենը ծնվել է 1972թ. Ֆինլանդիայում։ Աշխատանքային գործունեությունը սկսել է որպես գործարար՝ 1986թ. հիմնելով Oy Visual Systems ընկերությունը։ 1998թ. այն վաճառվել է Tieto ընկերությանը (բիզնես ոլորտին ՏՏ ծառայություններ մատուցող ֆինական ընկերություն), ուր և տեղափոխվել է Վեկկա Վիլյակայնենը՝ որպես գործադիր փոխնախագահ և Tieto International-ի ղեկավար։
Նրա աշխատաոճն այն աստիճան ակտիվ էր, որ Microsoft-ի ղեկավար Սթիվ Բալմերի կողմից արժանացել է «Բուլդոզեր» մականվանը։ 2010թ. նոյեմբերի 1-ին Պեկկա Վիլյակայնենը որոշել է հեռանալ թոշակի և իրեն նվիրել ընտանիքին ու բարեգործական նախագծերի։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու