Բրիտանական հումորի զգացումը և հեգնա՞նքը. այդ դեպքում Միստեր Բինը բանտում է. Մոուրինյու
Սպորտ
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն դժգոհ է, որ Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան իրեն տուգանել է 10 հազար եվրոյով:
Պորտուգալացի մասնագետը տուգանվել է Անգլիայի առաջնության 35-րդ տուրում «Սանդերլենդի» դեմ խաղում գլխավոր մրցավար Մայք Դինի աշխատանքը «ֆանտաստիկ» անվանելու համար: Սա ասոցիացիայի կողմից ընկալվել է` որպես մրցավարությանը ծայրահեղ քննադատություն:
«Ճշմարտությունն ասել չեմ կարող: Եթե ցանկանում եք ավելի լավ մամուլի ասուլիս` դիմեք ֆուտբոլի ասոցացիային: Բրիտանական հումորի զգացումը և հեգնա՞նքը. այդ դեպքում Միստեր Բինն էլ բանտում է»,- իրեն բնորոշ հեգնանքով նշել է պորտուգալացի մասնագետը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու