ԵՄ կազմում լինելու համար Թուրքիան պետք է կարգավորի հայկական, կիպրական և քրդական հարցերը. Հաննես Սվոբոդա
ԱՐԽԻՎ
Մենք Թուրքիայի թշնամին չենք: Ուզում ենք, որ Թուրքիան ժողովրդավարական երկիր լինի: Եվրամիության կազմում լինելու համար Թուրքիան պետք է կարգավորի հայկական, կիպրական և քրդական հարցերը: Այդ մասին Ստամբուլում կազմակերպված «Արդարություն և իրավական պետություն» միջազգային գիտաժողովում ունեցած ելույթում հայտարարել է Եվրախորհրդարանի սոցիալիստների և ժողովրդավարների խմբի ղեկավար Հաննես Սվոբոդան:
Ելույթում Սվոբոդան քննադատել է Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությանը որոշ ոլորտներում վերահսկողություն սահմանելու շուրջ արտոնություններ տալու օրենսդրական փոփոխությունը, ինչպես նաև դեկտեմբերյան կոռուպցիոն սկանդալից հետո զարգացումներն այդ երկրում:
«Մենք Թուրքիայից ուզում ենք, որ կարգավորի հայկական, կիպրական և քրդական հարցերը: Լավ քայլերի հետ վարչապետ Էրդողանը հաճախ նաև հետքայլեր է կատարում: Ժողովրդավարական քննարկումները Թուրքիայի առաջ կբացեն դեպի Եվրամիություն ճանապարհը: Մենք Թուրքիային Եվրամիության կազմում ցանկանում ենք տեսնել որպես ուժեղ, ժողովրդավարական, դաշնակից երկիր», -ասել է Հաննես Սվոբոդան:
Գիտաժողովում ունեցած ելույթում ԱՄՆ-ի հյուպատոս Չարլզ Հանթերն էլ զգուշացրել է, որ Թուրքիայում դատարանների ազատ չլինելու ընկալումը վնաս է հասցնում դատական իշխանության նկատմամբ հասարակության վստահությանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)