Պելեգրինին չէր կարող այնպես բղավել Ռոնալդուի վրա, ինչպես Մոուրինյուն. Արբելոա
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ալվարո Արբելոան իսպանական մամուլին տված հարցազրույցում անդրադարձել է թիմին նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին և նշել, որ պորտուգալիացի ոչ մի տարբերություն չէր դնում սուպերաստղի և երիտասարդ ֆուտբոլիստների միջև:
«Մենք շատ արագ հասկացանք, թե ով է Մոուրինյուն իրականում: Թիմի մի քանի ֆուտբոլիստներ ԱՄՆ-ում Մոուրինյուի ղեկավարությամբ հավաքին միացան աշխարհի չեմպիոն դառնալուց հետո: Մենք մասնակցում էինք ընկերական հանդիպման և ընդմիջումից հետո պարտվում էինք 2:0 հաշվով: Եվ դու չեք էլ կարող պատկերացնել թե ինչպես էր Մոուրինյուն բոլորիս վրա բղավում: Նա չխնայեց ոչ ոքի: Անհնար է պատկերացնել, որ Մանուել Պելեգրինին այդպես բղավի Կրիշտիանու Ռոնալդուի վրա, ինչպես բղավում էր Մոուրինյուն: Նա պարզապես ցանկացածին նստեցնում էր պահեստայինների նստարանին, կամ էլ ընդհանրապես ազատվում էր ֆուտբոլիստից», - նշել է Արբելոան:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ