Իրականացել է պիցցայի հայ առաքիչի երազանքը. Էլեն Դեջեներեսի հաղորդման եթերում նա հանդիպել է Ջուլիա Ռոբերտսին
Այլ
«The Ellen DeGeneres Show» հաղորդման վարող Էլեն Դեջեներեսը նորից անակնկալ է պատրաստել հայազգի Էդգար Մարտիրոսյանի համար, ով «Big Mama's & Papa's Pizza» պիցերիայի սեփականատերն է, և պիցցա էր առաքել Օսկարի 86-րդ մրցանակաբաշխության հյուրերին: Էլեն Դեջեներեսը բավականին առատաձեռն թեյավճ ար (1000 դոլար) էր տվել էդգարին, երբ «Օսկարի» հաջորդ օրը նա հյուրընկալվել էր նրա շոուին, այժմ էլ հաղորդավարուհին հայազգի ձեռնարկատիրոջը ծանոթացրել է իր սիրելի դերասանուհու' Ջուլիա Ռոբերտսի հետ:
Մայիսի 7-ին «The Ellen DeGeneres Show» հաղորդման ժամանակ Ջուլիա Ռոբերտսը թաքնվել է ու, երբ Դեջեներեսը Մարտիրոսյանին հրավիրել է բեմ, դերասանուհին անակնկալի է բերել նրան' հայտնվելով կողքին: Այդ ժամանակ հաղորդավարը հայտարարել է, որ Էդգարը շատ է սիրում Ջուլիա Ռոբերտսին: Մարտիրոսյանը ապշել է, երբ հասկացել է, թե ով է կանգնած իր կողքին: Նրա դեմքին հայտնվել է լայն ժպիտ, ու նա գրկել է դերասանուհուն, ապա համբուրել նրա ձեռքը: «Շատ հաճելի է նորից տեսնել Ձեզ: Ինչ գեղեցիկ արձագանք էր»,-ասել է Ռոբերտսը Մարտիրոսյանին: Շոուի բոլոր մասնակիցներին պիցցա են հյուրասիրել: Ու ամեն ինչ ուրախ է ավարտվել, քանի որ ավարտվել է պիցցա ուտելով:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու